Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ղարաբաղի օկուպացիան ճանաչվում է

Ղարաբաղի օկուպացիան ճանաչվում է
03.12.2020 | 14:03

Բելգիայի Դաշնային խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ընդունել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ բանաձև, որտեղ ասվում է, որ նոյեմբերի 9-ի զինադադարը չի լուծել տարածաշրջանում առկա լուրջ խնդիրները։ Բանաձևի նախագծում դատապարտվում է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ ագրեսիան, կոչ է արվում դուրս բերել ադրբեջանական ուժերը Լեռնային Ղարաբաղից և վերադառնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում կարգավիճակի շուրջ բանակցություններին։ Նշվում է Լեռնային Ղարաբաղում միջազգային այլ դերակատարների ներկայության անհրաժեշտությունը, մասնավորապես խաղաղության պահպանմանն ու պատերազմական հանցագործությունների բացահայտմանը նպաստելու նպատակով։ Բանաձեւը դեռ քվեարկվելու է Բելգիայի խորհրդարանում: Դրանով արձանագրվում է Ղարաբաղի օկուպացիան՝ պատերազմական հանցագործությունների ու միջազգային իրավունքի խախտման միջոցով:

Ըստ էության, կասկածի տակ է դրվում հրադադարի մասին եռակողմ համաձայնությունը:
Բանաձեւը շեշտադրումների առումով որոշակիորեն զիջում է Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւին, սակայն ամրագրված են կարեւորագույն հանգամանքները:
Ֆրանսիայի Սենատում ընդունված բանաձեւը Բաքվում ու Անկարայում չունեցավ նույնքան բացասական արձագանք, որքան Մոսկվայում, թեեւ Ռուսաստանի անունն այդ տեքստում չի նշվում: Նույնը կլինի նաեւ Բելգիայի պարագայում, եթե խորհրդարանն ընդունի այս բանաձեւը:

Դիտվել է՝ 2339

Մեկնաբանություններ